25-ամյա Աննա Life.panorama.am–ի խմբագրությանն ուղղված նամակում գրել է. «Ես 4 տարի է' ամուսնացած եմ, ունեմ 1,5 տարեկան աղջիկ: Ամուսնուս հետ միշտ շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, միմյանցից երբեք ոչինչ չենք թաքցրել: Մեզ շրջապատող մարդիկ միշտ ասել են, որ ներդաշնակ զույգ ենք, բայց վերջին 6-7 ամսվա ընթացքում մեր հարաբերությունները գլխիվայր շուռ են եկել: Ամուսինս իմ հանդեպ նախկինի պես հոգատար ու ուշադիր չէ, սովորականից ուշ է վերադառնում աշխատանքից, ինքնամփոփ է դարձել, թույլ չի տալիս օգտվել իր հեռախոսից, չնայած դա գործնականում անհնար է, քանի որ ծածկագիր է դրել: Նախկինում ես օգտվում էի նրա Facebook-յան էջից, էլեկտրոնային փոստից, բայց վերջերս պարզեցի, որ գաղտնաբառը փոխել է: Իմ ներքին կասկածները ավելի են հեռացրել մեզ: Անկախ իմ կամքից, խանդի տեսարաններ եմ սարքում, վիճում ենք, որն ավարտվում է տանից նրա հեռանալով: Ես հուսահատված եմ, վախենում եմ կորցնել ամուսնուս, վախենում եմ, որ իմ պահվածքը ավելի կհեռացնի նրան ինձնից: Չգիտեմ, իմ խանդն իրական հիմքեր ունի, թե, ոչ բայց ինտուիցիաս հուշում է, որ մեր հարաբերությունները ավարտվելու են բաժանումով: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս անհեթեթ վիճակից»:

 

Ընթերցողի խնդրի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը դիմեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզան Սարգսյանին:

 

-Տիկին Սարգսյան, նախ, խնդրում եմ սահմանեք ինչ է խանդը և ինչ տեսակներ ունի:

-Խանդը սիրելի մարդու իրական կամ ոչ իրական անհավատարմության վերաբերյալ հույզերի համալիր է, որի մեջ մտնում են նախանձը, ատելությունը, զայրույթը, հուսահատությունը, վրեժի ծարավը, կիրքը: Խանդը լինում է նորմալ և ախտաբանական (պաթոլոգիկ), որը վերաճում է խանդի զառանցանքի: Խանդն առաջանում է ինչպես իսկական, խորը սիրո, այնպես էլ սիրահարվածության պարագայում, երբ սիրելի անձը դառնում է նշանակալի: Եթե չկա որևէ զգացմունք, չես էլ խանդում, քանի որ տվյալ անձը քեզ համար միևնույն է: Ասում են' եթե չես խանդում, ուրեմն չես սիրում, դրա մեջ կա ճշմարտություն: Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ խանդը ավելի արտահայտվում է ոչ այնքան երիտասարդ կամ նոր ամուսնացած զույգերի մոտ, որքան արդեն կայացած ընտանիքերում:

 

-Խանդը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունենում զույգերի հարաբերությունների վրա:

-Չափավոր խանդը կարող է որոշակի դրական ազդեցություն ուենալ զույգեր հարաբերությունների վրա: Օրիակ կինը, ամուսնու ուշադրությունը գրավելու համար դիմում է այնպիսի քայլերի, որ խանդ առաջացնի ամուսնու մեջ: Իսկ ավելի հաճախ խանդը փոխում է փոխհարաբերությունների որակը, քանի որ խանդոտ մարդու ընկալումները միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում են, խանդը կարող է բերել ընտանեկան բախուների, ամուսնալուծություն:

 

-Տարածված կարծիք կա, որ խանդոտ են այն մարդիկ, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն:

-Դա այդպես է, քանի որ եթե մարդը ինքնավստահ է, գիտի իր արժեք, ինքնաբավ է, սիրային փոխհարաբերություններում միշտ վստահոում է դիմացինին, այս դեպքում խանդի մասին խոսելը ավելորդ է: Սերը ենթադրում է հոգատարություն, խնամք, բայց ոչ երբեք տառապանք, եթե կա տառապանք, իսկ խանդը առաջ է բերում տառապանք, այստեղ սիրո մասին չեք կարող խոսել, այստեղ խոսքը գնում է կախվածության մասին, իսկ իսկական սերը նշանակում է երկուստեք ազատություն:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք կոկրետ Աննայի դեպքի հետ կապված:

-Նամակագիրը նշում է, որ սովորություն է ունեցել օգտվելու ամուսնու սոցցանցի էջից և հեռախոսից, դա ճիշտ չէ, քանի որ ամեն մարդ, անկախ սոցիալական կարգավիճակից, ունի իր անձնական տարածքը: Խանդը նեղացնում է մարդու հետաքրքրությունների շրջանակը, թույլ չի տալիս մտածել ուրիշ բաների մասին և զբաղվել ուրիշ գործերով: Փորձեք զբաղվել ձեզնով, ձեր գործերով, ձեր նախասիրություններով, լցրեք ձեր օրը, եղեք զբաված: Հասուն սիրային հարաբերությունները ենթադրում են 2 ինքնաբավ մարդկանց միություն: