Այս տարվա օգոստոսին տարօրինակ կերպով ընդհատվեց հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող սիրավեպի պատմությունը: Անի Երանյանը հայտարարեց, որ ինքը և մոդել-դերասան Մովսես Երանյանը այլևս ընկերություն չեն անում: «Ես ճիշտ ժամանակին հասկացա, որ ես և Մովսեսը իրար համար չենք: Հուսով եմ, որ այլևս Անի Երանյան անվան կողքին չի հնչի Մովսես Երեմյան անունը»,- ասաց Անին:

 

Մովսես Երեմյանը չհերքեց, նույնիսկ քիչ անց հայտարարեց, որ իր սիրտը նոր տիրուհի ունի: Իսկ բառացիորեն օրեր առաջ Անի Երանյանը հայտարարեց, որ Մովսեսի հետ որևէ տեսակի շփում չի պահպանում, այս ընթացքում ընդամենը մեկ անգամ հանդիպել են պատահաբար և իրար բարևել:

 

Սակայն MediaMall.am-ը տեղեկություններ ունի, որոնք ոչ միայն հերքում են այս հայտարարությունը, այլ հակառակն են փաստում: Այս օրերին Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը միասին նկարահանվում են սիրային մելոդրամատիկ ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատարներ:

 

Պատկերացնու՞մ եք, մարդիկ իրար հետ չեն շփվում, բաժանվում են, մի քանի օր առաջ ընդամենը մեկ անգամ իրար բարևում են, սակայն պարզվում է, որ միասին նկարահանվում են ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, ոչ ավել, ոչ պակաս՝ Անի Երանյանի պատվերով: Չափազանց նման չէ՞ հնդկական ֆիլմի սցենարի: