Բրիտանացի դիզայներ Ֆիլ Փոուլին, ով երկու տասնամյակ տարված է եղել ստորջրյա տարածքում ապրելու գաղափարով, ստեղծել է իր երազանքների թաղամասի նախագիծը և հույս ունի, որ այն մի օր իրականություն կդառնա:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կոնցեպտուալ դիզայները ստորջրյա քաղաք կառուցելու նախագիծ է ստեղծել և ներկայացրել է ֆուտուրիստական կառույցների հնարավոր տեսքը:

Sub-Biosphere 2 անվանումը ստացած նախագիծն իրենից ներկայացնում է 8 «էկո-գմբեթավոր» կառույցներից բաղկացած համակարգ, որի լայնությունը կազմում է 337 մետր:

Դիզայների խոսքով այս ապագայի կառույցը բաղկացած է կենտրոնական հենակետային կենսոլորտից, դիտարկման կետից և բնակելի կառույցներից, որոնք կարող են տեղավորել մինչև 100 մարդ:

Բնակելի կառույցներից յուրաքանչյուրը կունենա իր անհատական էկո համակարգը, և օդի կամ ուտելիքի համար արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու կարիք չի լինի: