Միացյալ երիտասարդական լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում' ովքեր, ըստ տեղեկությունների, հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված երգչուհի Անուշիկ Ալավերդյանի անունը:
ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում, մենք' Միացյալ երիտասարդական լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Անուշիկ Ալավերդյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան երգչուհուն և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում՝ իր անունը ցուցակում ընդգրկելու համար: