Ըստ նոր հետազոտության տվյալների՝ տղամարդկանց մեծ մասը հակված է հարաբերություններ սկսել այն կանանց հետ, ովքեր առաջին ժամադրությանը ներկայանում են կարմիր գույնի զգեստով, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ դեղինը, հակառակը, կարող է «կործանարար» ազդեցություն ունենալ զույգի հետագա հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է կանանց նախապատվություններին, ապա նրանց դուր է գալիս, երբ առաջին ժամադրությանը տղամարդը ներկայանում է սև կամ մոխրագույն հագուստով։ Բացի այդ, կանանց մեծ մասն ասել է, որ իրենց վանում են այն տղամարդիկ, ովքեր առաջին ժամադրությանը գալիս են վարդագույն և դեղին հագուստով։
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել է 1.128 կին և 1.232 տղամարդ։ Նրանց 92%-ը վստահեցրել է, որ դեռևս հիշում է, թե ինչ գույնի հագուստով է առաջին ժամադրության եկել իրենց ընկերը կամ ընկերուհին։
Հարցված տղամարդկանց 69 և կանանց 64%-ն ասել է, որ առաջին ժամադրության ժամանակ հագուստի գույնը, անշուշտ, ազդել է, թե ինչքանով է նրանց համակրանքն ավելացել պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ։