Հոկտեմբերի 24 –ին դերասան Սոս Ջանիբեկյանին տեղափոխել էին հիվանդանոց : ArmStar.am-ի տեղեկություննրով պատճառը սննդային թունավորումն է:
Դերասանի մայրը՝ դրամատուրգ Աննա Աղասարյանը, ժամեր առաջ ֆեսբուքյան իր էջում տեղադրել էր հետևյալ գրառումը.
Երեկ, վերադառնալով Մոսկվայից( ռուսական ֆիլմի նկարահանում էր), տղաս վատացավ և շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:
Բժիշկ.- Ի՞նչ է սրսկել շտապօգնության բժիշկը։
Ես.- Այդտեղ գրված չէ՞։
Բժիշկ . - Չէ, բա մենք հիմա ի՞նչ իմանաք, թե ինչ է սրսկել, որ նույնը չսրսկենք։
ԵՍ. -Նա պարտավոր էր գրել, չէ՞։
Բժիշկ. -Մոռացել է:
Սոսը շարունակ փսխում էր: Իմ վերցրած անձեռոցիկները վերջացել էին ու ես բուժքույրերից խնդրեցի :
Բուժքույր. - Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չէ, որ անձեռոցիկ տանք:
Ես. - Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:
Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է զուգարանի թուղթ, երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:
Շարունակությունը` այստեղ: