Յուրաքանչյուր ընտանիքում տեղի են ունենում վեճեր, որոնք հիմնականում պայմանավորված են մարդկանց տարբեր տեսակետների հետ։ Որոշ մարդիկ կարծում են, որ ովքեր չեն վիճաբանում նրանց հարաբերությունները մարման փուլում են։ Փորձը ցույց է տալիս , որ հարաբերություններ պարզելը շատ կարևոր է նորմալ գոյատևման ու ընտանիքի զարգացման համար։ Բացասական էմոցիաների և թշնամական փոխանակումների ժայթքումը անհրաժեշտ է զգացմունքների և սիրո պատշաճ փոխանակման համար։ Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդու մեջ միմյանց հետ պայքարում են երկու հակադրություն․ առաջին՝ սիրելիի հետ լինելու ցանկություն, և երկրորդ'իրեն և իր բնավորությունը, իր կամքի ուժը և իր անհատականությունը դրսևորելու ցանկություն։ Իսկ կյանքում ժամանակ առ ժամանակ այդ ծայրահեղությունները բախվում են։ Ընտանեկան մանր վեճերը թույլ չեն տալիս կորցնել բնավորության դրևորումը։ Այդ պատճառով փոքր վիճաբանությունները հոյակապ գործիք են նորմալ ընտանեկան հարաբերությունների պահպանման համար։ Շատ հաճախ նման իրավիճակներում տղամարդիկ բղավում են։ Եվ դրա ողջ պատասխանատուն տեստոստերոնն է՝ տղամարդկային սեքսուալ հորմոնը։ Ֆիլադելֆիայի Ալբերտ էյնշտեյն բժշկական կենտրոնում ապացուցել են, որ ագրեսիվության և կռիվ անելու ցանկության չափանիշները ուղղակիորեն կախված են տվյալ հորմոնի խտությունից։ Կանանց մոտ տեստոստերոնն արտադրվում է ուժեղ սեռի մոտ արտադրվող տեստոստերոնի տասներկու տոկոսի չափով։ Գուցե դա է պատճառը, որ կանայք այնքան էլ բղավելու հակում չունեն։ Սակայն նրանք էլ, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հաճախ են հարաբերություններ պարզում։ Դա պայմանավորված է նրանով, որ կանայք մտածում են իրենց զգացմունքների հիման վրա, իսկ տղամարդու ուղեղը մտածում է փաստերով։ Եթե ձեր ընտանիքում, այնուամենայնիվ լարված մթնոլորտ է, ապա անհրաժեշտ է տարաձայնությունները պարզել ողջամտորեն, որպեսզի դրական արդյունքի հասնեք։ Դրա համար հարկավոր է հետևել հետևյալ կանոններին,եթե ցանկանում եք վիճել, նախ համոզվեք, որ երեխաները ձեր կողքին չեն։ Վիճաբանություններն ազդում են երեխայի ինքնազարգացման վրա, իսկ երեխայի աչքին էլ կարող է տուժել ձեր հեղինակությունը։
Խուսափեք հետևյալ փաստարկներից . «Դու նման ես քո մորը ", " Միշտ այսպես է ... » և այլն: Մի համեմատեք:
Մի վիրավորեք ձեր կեսին. Խոսքերը, որոնք կարող են վնասել նրա ինքնասիրությունը, երկար ժամանակ կմնան նրա հիշողության մեջ, և դա մոռանալը շատ դժվար կլինի։