Դիզայներական հագուստ կրող մարդ իրեն արդեն կարող է զգալ նորաձևությանը հետևող յուրաքանչյուր մարդ, նույնիսկ ամենահամեստ բյուջե ունեցողները, գրում է ИТАР-ТАСС-ը: Հոլիվուդյան աստղերը հոկտեմբերին ներկայացրել են մոդայիկ հագուստի իրենց հավաքածուները, որոնք նախատեսված են փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդկանց համար, ովքեր, սակայն, ցանկանում են ժամանակակից տեսք ունենալ և հետևել նորաձևության վերջին զարգացումներին:
Երգչուհիներ Սելենա Գոմեսի, Նիքի Մինաժի, երաժիշտ Ադամ Լևինի և դերասանուհի Սոֆյա Վերգարայի ստեղծած հավաքածուները մեծ պահանջարկ ունեն երիտասարդ գնորդների մոտ:
«Եթե դուք 100 դոլար ունեք, ապա կարող եք ամենաքիչը երկու բան գնել' ամենօրյա և երեկոյան հագնելու համար»,- ասում են «Քեյմարթ» խանութի հագուստի խորհրդատուները, որի հետ համագործակցում են աստղերը:
Նիքի Մինաժը ներկայացրել է կանանց համար նախատեսված երեկոյան զգեստների հավաքածու, որն ընդգրկում է շատ վառ գույների, մետաղային զարդարանքներով կիպ զգեստներ, բարձր իրանով տաբատներ, կուծքն ընդգծող կարճ կոստյումներ, գործած շարֆեր և շատ այլ հագուսներ:
Սոֆյա Վերգարան փորձել է կանացի հավաքածու ստեղծել: Նրա հավաքածուից իրենց համար ամենօրյա նեղ տաբատներ, կոստյումներ են գնում ամենատարբեր տարիքի կանայք:
Maroon Five խմբի կիթառահար և վոկալիստ Ադամ Լևինը ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված հագուստի հավաքածու: Դրանց «մեխը» դարձել են երիտասարդական նեղ ջինսերը, «եփած» շապիկները, զինվորական ոճի բաճկոնները, բամբակյա ժակետներն ու վերանշապիկները:
Երգչուի Սելենա Գոմեսը նույնպես աղջիկների համար նախատեսված ամենաօրյա հագուստի վառ հավաքածու է ստեղծել, որն ընդգրկում է թեթև զգեստներ, շապիկներ, տաբատներ, ինչպես նաև տարբեր աքսեսուարներ: