Լոլիկը ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք դրականորեն են ազդում դեմքի մաշկի վրա: Լոլիկով պատրաստված դիմակները կվերադարձնեն հոգնած մաշկի գույնը և թարմությունը: Շնորհիվ վիտամիններ C-ի և E-ի բարձր պարունակության' լոլիկով դիմակների պարբերաբար օգտագործումից հետո մաշկը ձեռք կբերի երբեմնի առաձգականությունը:
Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում միջին մեծության լոլիկը քերիչով անցկացնել, ավելացնել 1/2 թ. գդալ օսլա և մի քանի կաթիլ ձիթապտի յուղ, խառնել և քսել դեմքին։
Խառնել երկուական ճաշի գդալ լոլիկի հյութն ու ալյուրը։ Քսել դեմքին, ծածկել մառլայով, պահել 15-20 րոպե։ Լվանալ տաք ջրով։ Այս դիմակը խոնավեցնող ազդեցություն է թողնում մաշկի վրա։
Յուղոտ մաշկի համար օգտակար է այս դիմակը. մաքրած և տրորած լոլիկին ավելացնել 2 թեյի գդալ եգիպտացորենի թեփ, խառնել և քսել դեմքին։ Հրաշալի միջոց է մաշկի լայնացած ծակոտիների համար։ Օգտակար է նաև դեմքը շփել լոլիկահյութով, պահել դեմքի վրա մինչև լրիվ չորանալը։ Լվանալ գոլ ջրով։
Իսկ նորմալ մաշկի համար արդյունավետ կլինի այս դիմակը. 2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռի վրա լցնել 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ արևածաղկի ձեթ, մանր քերիչով անցկացրած լոլիկ։ Մի պտղունց աղ ավելացնել։ Պատրաստած շիլան քսել դեմքին 15-20 րոպե։ Դեմքը լվանալ տաք ջրով, վերջում սառը ջրով ցայել։