Երեք ամսական արքայազն Ջորջի մկրտության առթիվ հրապարակվել է 119 տարվա մեջ Մեծ Բրիտանիայի միապետի ու նրա 3 թագաժառանգների առաջին համատեղ լուսանկարը։

Four generations: The current monarch, surrounded by Britain's three future figureheads

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, լուսանկարի հեղինակն է հոլիվուդյան լուսանկարիչ Ջեյսոն Բելը, ով լուսանկարել է նաև այնպիսի աստղերի, ինչպիսիք են Փոլ Մաքարթնին, Դևիդ Բեքհեմը, Դենիել Քրեյգը, Ջոնի Դեպը, Նիկոլ Քիդմանն ու Սկարլետ Յոհանսոնը։

The official portrait for the christening of Prince George Alexander Louis of Cambridge, photographed in The Morning Room at Clarence House in London yesterday

Բացի Էլիզաբեթ 2-րդի ու 3 թագաժառանգների՝ արքայազն Չարլզի, արքայազն Ուիլյամի ու արքայազն Ջորջի լուսանկարից, ներկայացվել է ևս 3 պաշտոնական լուսանկար, որոնցում արդեն կան թագավորական ընտանիքի մյուս անդամները։

Regal: (back row L-R) The Duke of Edinburgh, the Prince of Wales, the Duchess of Cornwall, Prince Harry of Wales; (front row, L-R) Queen Elizabeth, the Duchess of Cambridge holding Prince George with the Duke of Cambridge

Առավել ուշագրավ է ստացվել փոքրիկ արքայազնի ու ծնողների հետ արված լուսանկարը, որում երեխան կարծես այնքան է ուրախացել, որ վեր է պարզել ձեռքերը։

Joyful: Prince George appears happy and healthy with his mother and father, the Duke and Duchess of Cambridge

Վերջին նմանատիպ լուսանկարն արվել է 1894թ., երբ թագուհի Վիկտորյան լուսանկարվել է 3 թագաժառանգների՝ որդու՝ Էդվարդ 7-րդի, թոռան՝ Գեորգ 5-րդի ու ծոռան՝ Էդվարդ 8-րդի հետ։