ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի հետազոտող խումբը մի հարցում է կատարել տարբեր տարիքային խմբերի պատկանող տղամարդկանց շրջանում և առանձնացրել կանանց այն 5 տեսակները, որոնցից տղամարդիկ աշխատում են հեռու մնալ:
Դժգոհներ. այս տեսակի կանայք օրը 24 ժամ բողոքում են կյանքից, առողջությունից, վիրավորում են շրջապատի այլ մարդկանց: Այսքանով հանդերձ, նրանք ոչինչ չեն անում իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար:
Քաշին հետևողներ. տղամարդիկ խոր հարգանքով են վերաբերվում խնամված կանանց, բայց երբ այդ խնամքը դառնում է կնոջ միակ կենսաձևն ու անելիքն այս կյանքում, տղամարդիկ նյարդայնանում են:
Տղամարդու ընտանիքին վատ վերաբերվողներ. անգամ, եթե բախտներդ չի բերել ապագա սկեսրոջ ու սկեսրայրի հարցում, դա իրավունք չի տալիս վիրավորել նրանց սիրելիի ներկայությամբ: Եթե վերջինիս ընտանիքի մասին որևէ դրական բան ասել չեք կարող, ավելի լավ է՝ լռեք:
Կարիերիստներ. եթե տղամարդու հետ ռոմանտիկ ժամադրությունից ավելի կարևոր եք համարում խորհրդակցությունները, ժողովներն ու վերապատրաստումները, պատրաստ եղեք, որ Ձեր սիրելիի համբերության բաժակը օրերից մի օր կլցվի: Հակառակ սեռը չի սիրում երկրորդական լինել:
Խորհրդատուներ. այս տեսակի կանայք իրենց պարտքն են համարում պատեհ-անպատեհ առիթներով խորհուրդներ տալ շրջապատողներին, հուշել նրանց այս կամ այն խնդրի լուծումը, իսկ տղամարդիկ չեն սիրում կողակցից այդքան շատ խորհուրդներ լսել: