Ճապոնական հյուրանոցների և ռեստորանների խոշոր ցանցը՝ Hankyu Hanshin Hotels Company Ltd-ն, հաճախորդներին մոտ 110 մլն յեն (մոտ 1 մլն դոլար) փոխհատուցում կվճարի, քանի որ մի քանի տարի շարունակ ճաշացանկում սխալ է նշել բաղադրիչների անունները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը։

Յոթ տարի շարունակ 23 ռեստորաններում և հյուրանոցներում կեղծվել են 47 ուտեստներում օգտագործվող մթերքների անվանումները։ Օրինակ՝ նշվել է, որ ձկնային ուտեստները պատրաստվել են թարմ ձկից, սակայն իրականում օգտագործվել է սառեցված ձուկ։

Ընկերությունը պատրաստ է փոխհատուցում վճարել 79 հազ. հաճախորդի։ Բացի այդ, կիջեցվի ընկերության ղեկավարության 8 անդամների աշխատավարձը։