Նրա հայրիկը աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է, իսկ ավագ եղբայրը խաղում է ֆուտբոլի երիտասարդական թիմում:
Բեքհեմի փոքրիկ դուստրը' 2-ամյա Հարփերը, կարծես թե, գնում է տան տղամարդկանց հետքերով: Նա հանգստյան օրերին ցուցադրել է ֆուտբոլային իր ունակությունները:
Հարփերը խփել է իր առաջին գոլը, ինչից և մեծ հաճույք է ստացել և ուրախացրել իր ընտանիքի անդամներին: