Որոշ զույգերի համար ամուսնական առաջին գիշերը հնարավորություն է մերձենալու, իսկ ոմանք էլ նախընտրում են հանգստանալ' հարսանեկան բուռն օրվա ավարտից հետո:
Վերջին հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների 52 տոկոսն ամուսնական առաջին գիշերը սեքսից հրաժարվում է: Հիմնական պատճառը փեսայի խմած վիճակն է:
24 տոկոսի մոտ մերձեցումը չի ստացվում այն պատճառով, որ փեսան շատ է խմել, 16 տոկոսի դեպքում պատճառը հարսնացուի հոգնածությունն է, 13 տոկոսի դեպքում' այս անգամ արդեն հարսի խմածությունը:
9 տոկոսը հարաբերություններ չեն ունեցել, որովհետև հարսանիքից անմիջապես հետո մեկնել են ամուսնական ճանապարհորդության, իսկ 7 տոկոսն էլ' ամբողջ գիշեր նշել են իրենց ամուսնությունը:
Հազվադեպ է պատճառը լինում փեսայի հոգնածությունը: Զույգերի 20 տոկոսն էլ պատմել է, որ հարսանեկան առաջին գիշեր չեն ունեցել ոչ միայն ամուսնության առաջին, այլ նաև մինչև երրորդ օրը: