Հնդկաստանում հնագետների հատուկ արշավախումբը հայտնաբերել է հինավուրց գանձի մնացորդները, որի գտնվելու վայրը բացահայտվել է յոգի երազի շնորհի։ Այս մասին հայտնում է Russia Today-ը:
19-րդ դարի ռաջա Ռաո Ռամու Բուհ Սինգին պատկանած ոսկին, որը երազում տեսել է տեղացի յոգ Շոբհան Սարքարը, հայտնաբերվել է հարյուրամյա ամրոցի ավերակներում:
Հնագետները պեղումներ են կատարել ներկայիս Ութար Պրադեշ նահանգում, որտեղ, ըստ յոգի տեսած երազի, պետք է գտնվեին հազար տոննա կշռող թանկարժեք քարերը, որոնց արժեքը կարող է հասնել 30 մլրդ ֆունտի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հնդկաստանի կառավարությունը հնագիտական արշավախումբ էր ստեղծել գանձերը որոնելու նպատակով: