Թայլանդի Փհուքետ հանգստավայրում փիղը քիչ է մնացել ուտի ավստրալական հարսանիքի հարսնացուին:
Topnews.ru-ի փոխանցմամբ, 3-ամյա հնդկական փիղը տեսնելով հարսնացուին, հավանաբար ցանկացել է ընկերանալ նրա հետ: Կենդանին իր կնճիթով սեղմել է հարսնացուի գլուխը, ով վախվորած փախել է փղի «թակարդից»:
Տեսանյութի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, ոմանք նշել են, որ փղիկը ընդամենը ցանկացել է համբուրել հարսնացուին: