Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը գիրք է գրել, որում զգուշացնում է էլեկտրոնային սարքավորումներից և սոցցանցերից երեխաների կողմից կախվածություն ձեռք բերելու վտանգի մասին:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը, Ռենդի Ցուկերբերգն իր գրքում կոչ է անում փոքրիկներին հրաժարվել նորագույն տեխնոլոգիաները երկար կիրառելուց և դրանք փոխարինել մաքուր օդին ավելի շատ ժամանակ անցկացնելով:
Կյանքը մի փոքր ավելի հարուստ է, երբ նրան նայում ես էկրաններից այն կողմ։ Այս եզրակացությանն է եկել Ռենդին՝ խոսելով բազմաթիվ ծնողների հետ, ինչպես նաև տեսնելով իր երկու տարեկան դստեր տարվածությունը էլեկտրոնային սարքերով:
Նոյեմբերին թողարկվելիք գրքի մասին պատմող տեսահոլովակում Դոթ անունով խիզախ աղջիկը, ով տարված է էլեկտրոնային սարքավորումներով և քիչ ուշադրություն է դարձնում այլ բաներին, մի օր հայտնվում է ինտերակտիվ ավանտյուրայի կենտրոնում, ինչից հետո սկսում է բացահայտել աշխարհն էկրաններից այն կողմ: