Շոտլանդական Սքայ կղզու երկնքում տեղի է ունեցել բնական երևույթների տեսանկյունից հազվագյուտ դեպք, այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գեղեցիկ հյուսիսափայլի հետ մեկտեղ երկնքում հայտնվել են հրե գնդեր, որոնք բառի բուն իմաստով առեղծվածային տեսարան են ստեղծել։

Հյուսիսափայլը լուսանկարել է Մարկուս ՄըքԱդամը, ով պատմել է, որ հրե գնդերը հայտնվել են երկնքում վայրկյանների ընթացքում ու նույնպիսի արագությամբ էլ անհետացել։

«Առաջին, հսկայական հրե գունդն անսպասելի հայտնվեց ու մի քանի վայրկանում այրվեց մեր մոլորակի մթնոլորտում։ Հետո հայտնվեց մյուսը. դա անմոռանալի տեսարան էր»,- նշել է լուսանկարիչը։

A young Amish boy on his way to work A fireball Fireball