Հարավային Կալիֆոռնիայի լողափերից մեկում երկրորդ անգամ տարօրինակ օձանման ձուկ են հայտնաբերել, որը ափ է դուրս եկել ծովի խորքերից, հայտնում է Daily Mail-ը:

Արծաթափայլ ծովային հսկա կենդանու երկարությունը, որը ծովափին է հայտնվել ուրբաթ օրը, հասնում է 4 մետրի:

Oրեր առաջ Կատալինա կղզու ափերին 5.5 մետրանոց տարօրինակ ձուկ էին հայտնաբերել:

Առափնյա ոստիկանության սպայի տեղեկացմամբ՝ հայտնաբերված ծովային կենդանին ափերին հանդիպող սովորական ձուկ չէ: Նա նաև ավելացրել է, որ կենդանին կշռել է 100 կգ: