Եթե շատ եք սիրում շոկոլադ, բայց վախենում եք մի քանի ավել կիլոգրամներ ձեռք բերելուց, ապա պատրաստեք ձեր սիրելի շոկոլադե տորթն առանց ալյուրի:
Անհրաժեշտ մթերքներն են՝
սերուցքային կարագ՝ 220գ,
դառը շոկոլադ՝ 220գ,
կակաոյի փոշի՝ 1/4 բաժակ,
աղ՝ 1/4 թեյի գդալ,
6 մեծ ձու,
1 բաժակ շաքարավազ:
Կրեմի համար՝
220գ դառը շոկոլադ,
1/3 բաժակ սերուցք:
Պատրաստման եղանակը.
Տաքացրեք ջեռոցը մինչև 175 աստիճան: Տորթի տարայի մեջ ստվարաթուղթ դրեք և վրան սերուցքային կարագ քսեք:
Շոկոլադը քերեք, գոլորշու վրա հալեցրեք այն սերուցքային կարագի հետ միասին: Երբ հալչի, ավելացրեք կակաոն և աղը: Խառնեք հարիչ գդալով:
Առանձին տարայի մեջ հարեք 1/2 բաժակ շաքարավազը դեղնուցների հետ, մինչև այն բաց դեղնավուն զանգված դառնա: Շոկոլադային զանգվածը խառնեք դեղնուցների հետ և խառնեք:
Առանձին տարայի մեջ հարեք սպիտակուցները, մինչև խիտ զանգված ստանալը: Շարունակելով խառնել՝ ավելացրեք մնացած 1/2 բաժակ շաքարավազը: Զգուշորեն լցրեք հարած սպիտակուցները շոկոլադե զանգվածի մեջ: Զգուշորեն զանգվածը լցրեք ստվարաթղթով տարայի մեջ և դրեք ջեռոցը: Թխեք 45 րոպե:
Հանեք ջեռոցից և թողեք՝ լավ հովանա: Սուր դանակով քերեք թխվածքի ծայրերը տարայից և հանեք ամբողջությամբ: Գոլորշու վրա հալեցրեք շոկոլադը՝ խառնելով այն սերուցքի հետ այնքան, մինչև միատարր զանգված դառնա: Այս կրեմով ծածկեք տորթն ու մատուցեք: