«Վերջին Մահիկյան»' "Последний из Магикян" սերիալի առաջին սեզոնն իր ավարտին է մոտենում: Հեռուստաֆիլմն արդեն մեծ հաջողություն է վայելում հեռուստադիտողների շրջանում:

Այդ կապակցությամբ Комсомольская Правда պարբերականը հարցազրույց է վերցրել սերիլաի գլխավոր հերոս Հրանտ Թոխատյանից:

 

-Հրանտ, Դուք պայծառ, բարի ծիծաղաշարժ, ֆիլմ եք նկարահանում միջազգային ընտանիքի մասին: Սակայն մեր օրերում դա ամենահարմար թեման չէ, քանի որ շատ ներգաղթյալներ կան մեր հանրության մեջ, և թման իրոք ցավոտ է շատ: Չե՞ք վախենում, որ մարդիկ Ձեզ ճիշտ չեն հասկանա:


-Իհարկե, տագնապի որոշակի մասնիկներ կային: Սակայն ես կարծում եմ, որ հենց հիմա է պետք ֆիլմ նկարել այն մասին, թե ինչպես են տարբեր ազգության ներկայացուցիչների միջև ամուսնությունները կնքվում, ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչներ սիրահարվում: Մեր աշխարհն այսօր աստիճանաբար գնում է նրան, որ վերանում են մեզ բաժանող սահմանները: Մարդիկ ավելի հաճախ են մեկնում սովորելու, աշխատելու, ճանապարհորդելու, և բնականաբար, ավելի մեծ է դառնում խառն ամուսնություններ կնքելու հնարավորությունը: Եվ բնականաբար, նոր սերունդ է մեծանում, որն այլ, վերազգային մտածելակերպ ունի:

 

-Իսկ Հայաստանում սերիալներ դիտո՞ւմ են:


-Այո´, իհարկե: Մարդկանց մի մասը արբանյակային հեռուստաալիքով արդեն դիտել է այդ հեռուստասերիալը: Այն շատ բարձր վարկանիշ ունի: Հայաստանում գործում է լեզվի մասին օրենք, որն արգելում է ֆիլմերը եթեր հեռարձակել ռուսերեն լեզվով: Սակայն, այս դեպքում, շրջանցելով այդ օրենքը, ֆիլմը հեռարձակվեց ռուսերենով և հայերեն տողատակերով:

 

-Սերիալում Դուք բռնապետ հոր, ընտանիքի խիստ ղեկավարի դեր եք խաղում: Իսկ կյանքո՞ւմ էլ եք Դուք այդպիսին:


- Մեզ մոտ ժողովրդավարություն է, քանի որ մեր ընտանիքում ես միշտ դա եմ տեսել: Իմ պապը կառավարման ժողովրդվար ոճն էր նախընտրում: Իմ հայրը հատկապես հակված էր ժողովրդավարության: Ընդ որում, նրանք միանշանակ կարծում էին, որ տան կերակրողը պետք է տղամարդը լինի: Սակայն կենցաղային հարցերում տան գործը միշտ էլ հավասար կիսել են կնոջ հետ: Ես կարող եմ և աման լվանալ և արդուկ անել, իսկ ինչո՞ւ ոչ: Ես դա հաճույքով եմ անում:

 

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ասեմ, ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, ես 3 երեխա ունեմ' 2 տղա և մեկ աղջիկ: Տղաներս մեծ են' 29 և 22 տարեկան իսկ աղջիկս' 7:

 

Ես իմ երեխաների հետ փորձում եմ ընկերական հարաբերությւոնենրի մեջ լինել, այլ ոչ միայն լինել հոր կերպարում:

 

-Պարո´ն Թոխատյան, այսօր եթերում բազմապիսի հումորային հաղորդումներ կան: Կա Գարիկ Մարտիրոսյանի հումորը, կա Եվգենի Պետրոսյանի հումորը: Ո՞րն է Ձեզ առավել մոտ:


-Պետրոսյանական հումորն ինձ համար արդեն վաղուց երեկվա օր է: Մարտիրոսյանական հումորը ինձ հետաքրքիր է, սակայն իմը չէ ճիշտ այնպես, ինչպես որ այսօրվա КВН-ը: Սա արդեն այն խաղը չէ, որը ես խաղում էի ժամանակին: Այստեղ փողն արդեն շատ բան է որոշում: 21-րդ դարն է, և ես հասկանում եմ, որ ժամանակն իր պահանջներն է թելադրում: КВН-ը նույնպես բիզնեսի է վերածվել, և ուսանողական տարրը դրանում պակասել է: Հավանաբար, նոր ժամանակներում դա այդպես պիտի լիներ, սակայն այն արդեն իմը չէ:

 

-Այս ֆիլմից հետո, հավանաբար, առավել հաճախ առաջարկներ կհնչեն տեղափոխվել Մոսկվա ամենատարբեր պատճառներով: Տեղափոխության մասին չե՞ք մտածել:


-Հյուրախաղերի ես հաճույքով կգամ, բայց մշտապես ապրելու' ոչ: Ես վաղուց հնարավորություն ունեի մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, ուր մենք մեծ սփյուռք ունենք: Ես հռչակ եմ վայելում այնտեղ, սակայն մտքովս նման բան չի էլ անցնում: Երկար ժամանակով տանից բացակայել ես չեմ կարողանում:

 

-Դուք հիասքանչ, հմայիչ կին ունք, որը 19 տարի փոքր է Ձեզանից: Կպատմե՞ք ձեր սիրո պատմությունը:


-Մենք պատահաբար ենք ծանոթացել: Առաջին անգամ հանդիպեցինք թատրոնում, իսկ ահա արդեն առավել մտերմիկ ծանոթությունը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ ԱՄՆ-ում, ուր մեր հյուրախաղերն ավարտվել էին, և սկսվել էին նրանց խմբի հյուրախաղերը: Այդ օրվանից էլ ծնվեց մեր սիրավեպը, որի արդյունքը մեր հրաշք դուստրն է:

 

 

 

 

 

Նյութը պատրաստեց Հասմիկ Մուրադյանը: