Victoria's Secret ապրանքանիշը գեղեցիկ ներքնազգեսների սիրահարների համար պատրաստել է հերթական անակնկալը' Fantasy Bra թանկարժեք կրծկալի շնորհանդեսը, որի ներկայացման պատվին արժանացել է «հրեշտակ» Կենդիս Սվեյնպոլը:

Մոդելն արդեն ցուցադրել է կրծկալի լուսանկարները. այն պատված է ադամանդներով, խոշոր սուտակներով և ոսկով: Ընդհանուր առմամբ' ներքնազգեստի այս բաղադրիչի վրա ծախսվել է 4200 թանկարժեք քար:

600x580

Կենդիսը հպարտանում է, որ թանկարժեք կրծկալի ներկայացումը հենց իրեն է վստահվել. որպես կանոն' Victoria's Secret-ը հենց այդ կերպ է խրախուսում ապրանքանիշի առաջատար մանիկենուհուն: Նախկինում թանկարժեք կրծկալը կրել են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբռոզիոն, իսկ առաջին անգամ, հեռավոր 1996-ին, այն փորձարկել է Կլաուդիա Շիֆերը: Միրանդա Քերը, ով արդեն լքել է VS-ը, նույպես կրել է ոսկերչական արվեստի այդ գլուխգործոցը:

Կրծկալի պաշտոնական ներկայացումը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Նյու-Յորքում: Իսկ մ600x580600x580600x580600x580600x580ինչ այդ առաջարկում ենք դիտել Սվեյնպոլի լուսանկարները' երազանքի կրծկալով, ինչպես նայև վերհիշել, թե ինչ տեսք ուներ Fantasy Bra-ն նախորդ տարիներին:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580