Գործարար Սերգեյ Պոտանինը ռիսկային ներդրում է կատարել' գնելով աշխարհում ամենամեծ սպիտակ տրյուֆելը 95 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Այն գտնվում է Նյու Յորքի հայտնի Madison Avenue-ի ռեստորանում: Վերավաճառել այն ավելի թանկ գնով դժվար թե հաջողվի: Մնում է միայն ուտել:

Madison Avenue ռեստորանի տերը սովոր է ռուսների առատաձեռնությանը: 2009 թ. Ռոման Աբրամովիչը իր ընկերուհու' Դարյա Ժուկովայի և ևս 4 ընկերների հետ այստեղ պատվիրել է 47221 ԱՄՆ դոլարի և 9 ցենտի ուտելիք:

Տրյուֆել նրանք ևս կերել են, սակայն ավելի էժանագին' 585 ԱՄՆ դոլար մեկ հատի համար, և խմել Crystal շամպայն 10 հազար ԱՄՆ դոլարով: Ամենաէժանը այստեղ եղել է ջուրը' 12 դոլար 1 շշի դիմաց: