Ճապոնական «Սենտի» ընկերությունը նոյեմբերին կթողարկի նոր սմարթֆոն, որը կարողանում է փոխանցել ոչ միայն ձայնը, այլև հոտը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Այն կլոր սարքի նման է, և կարողանում է արձակել ավելի քան 100 տեսակի հոտ: Հեռախոսի տերը ինքը կարող է որոշել, թե որ հոտը այդ պահին արձակի սմարթֆոնը:
Այն կարելի է միացնել Facebook-յան էջին և ամեն անգամ օգտագործողին որևէ հաղորդագրություն գալու դեպքում սմարթֆոնը կարող է ոչ միայն ձայն, այլև հոտ արձակել:
Այն կարժենա մոտ 35 դոլար: