Դեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը' սառնության, մանուշակագույնը' ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում' առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ: Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտրներ էին ստեղծում: Մարդն ասես լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է գույնի ազդեցությունը մարդու վրա: Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների, ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների ժամանակ: Վատ է ազդում նաև կարմրամազների վրա: Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է: Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում: Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում: Կանաչ գույնը թուլացնում, վերացնում է անոթների սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները: Կապույտը, հակառակը, նպաստում է անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար' եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում: Մանուշակագույնը կարգավորում է հարվահանաձև գեղձի, փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ կապույտը: Ակնաբուժության մեջ կիրառվում է մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ' էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում էքունը: Գույնն ու տրամադրությունը Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ' եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լրիվ մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը պետք կգա: Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում: Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք' առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ: Հոգեբաններն առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով' կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը: Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Գույնի մեջ զգացմունքայնություն է: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն էլ ավելի կբարդացնի: Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ միշտ օգնության գալու: Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է: Դեղինը' երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն: Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին: Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ: Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են: Մանուշակագույնը վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու բռնկվող: Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի գործընկեր: Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել: Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել: Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ ամեն ինչ կյանքում իր որոշակի իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում: Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ոչ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:
Աղբյուր՝
ankakh.com
Առաջարկում ենք նաև
17/12/13 11:58
Ինչպես է սենյակի գույնն ազդում տրամադրության վրա (ֆոտոշարք)
26/06/15 19:45
Ինչպես են գույներն ազդում առողջության վրա (տեսանյութ)
11/07/14 09:31
Օրը քա՞նի ժամ եք նստած դիրքում: Հաշվեք ու տեսեք, թե ինչպես է նստած դիրքը ազդում ձեր առողջության վրա (տեսանյութ)
28/03/14 15:00
Ինչպես է սերն ազդում առողջության վրա
30/11/13 12:47
Ինչպե՞ս է հագուստի գույնն ազդում տրամադրության վրա
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
15/01/22 14:40
Ինչպե՞ս են վինիրներն ազդում ատամների առողջության վրա
11/12/21 10:03
Չինաստանն սկսել է վերահսկել եղանակը՝ հանուն կոմունիզմի
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային