Կուպերտինոյի քաղաքային խորհուրդը (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) հաստատել է Apple ընկերության նոր շտաբ-բնակարանի շինարարության նախագիծը։ Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ շինությունը կարժենա 5 մլրդ դոլար։
Ինչպես նշում է Russia Today-ը, բարձր արժեքը կապված է շենքի ներքին հարդարման հետ, որի դիզայնում և ինտերիերում կիրականացվեն ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի շատ գաղափարներ։ Մասնավորապես, ճարտարապետական կառույցը, ըստ Ջոբսի գաղափարի, պետք է հիշեցնի «հենց նոր վայրէջք կատարած տիեզերանավ»։ Ներքին բաց հրապարակներում և շենքի շուրջ կկառուցվի հսկայական պուրակ՝ ավելի քան 300 տեսակ ծառերով։
Չորսհարկանի շենքում, որն իր տարածքով (250 հազ. քմ) կրկնակի գերազանցում է Պենտագոնը, բացի գիտական լաբորատորիայից կգտնվեն նաև մարզասրահ և ստորգետնյա կայանատեղիներ։ Նոր շտաբ-բնակարանի շինարարությունը, որը նախատեսված է 12 հազ. աշխատակիցների համար, կավարտվի 2016-ին։