Բաղադրություն
1/3 բ. կիտրոնի հյութ
2 ճ. գ. կտրտած թարմ անանուխ
2 ճ.գ. կտրտած թարմ ռեհան
2 ճ.գ. ձիթայուղ
1 ճ. գ. մեղր
1/4 թ.գ. սև պղպեղ
հազարի տերևներ
2 բ. հավի կրծքամիս
2 հ. լոլիկ' երկարությամբ կտրտած
1/2 բ. սիսեռ
3 ճ.գ. ձիթապտուղ' կտրտած
3 ճ.գ. ֆետա պանիր
աղ
Պատրաստման եղանակ
Սոուս - Առանձին տարայի մեջ խառնել ռեհանը, ձիթայուղը, անանուխը, մեղրը, կիտրոնի հյութը, պղպեղը, աղը, լավ հարել և դնել սառնարանը:
Աղցան - Հազարի տերևները, հավի կրծքամիսը, լոլիկը, ձիթապտուղը, սիսեռը և ֆետա պանիրը խառնել, վրան լցնել սոուսը: Կարելի է զարդարել ձիթապտղով: