ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհի Դանյա Բիթչը սեփական մաշկի վրա է զգացել «երկրի ու երկնքի միջև կախված մնալ» արտահայտության ողջ սարսափը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 55-ամյա կինն անցնելիս է եղել կամրջով, երբ հանկարծակի այն սկսել է բարձրանալ, որպեսզի գնացքը կարողանա անցնել։
Արդյունքում ամերիկուհին 7 մ բարձրության վրա կախված է մնացել կամրջից, մինչև որ կնոջն օգնության են հասել փրկարարները։
Հետագայում փրկարարներն ասել են, որ մեղավորը միանշանակ Բիթչն է, քանի որ անցել է հետիոտնի համար չնախատեսված կամրջով։
Տեսանյութը` այստեղ: