Մեծ Բրիտանիայում ուշագրավ դեպք է տեղի ունեցել հարսանեկան արարողության ժամանակ։ Հարսը զարմացրել է հարսանիքի հյուրերին՝ թույլ տալով ամուսնուն սափրել իր գլուխը՝ հաջակցություն քաղցկեղի հետազոտությունների, գրում է Daily Mail-ը:
31-ամյա Ռոքսի Գրիվսը և 30-ամյա Միկը որոշել են իրենց հարսանիքի օրը նման քայլի դիմել բարեգործության համար գումար հավաքելու նպատակով: Նրանք երկուսն էլ հիվանդության պատճառով բարեկամներ են կորցրել:
Ամուսնանալուց ընդամենը մեկ ժամ անց Միկ Գրիվսը վերցրել է ածելին և սափրել կնոջ գլուխը 80 ապշած հյուրերի առջև:
Ռոքսիի խոսքով՝ նա դեռ 16 տարեկանից ցանկացել է սափրել իր գլուխը, բայց վստահ է եղել, որ դա հիշարժան մի օր պետք է անի:
Իրենց հարսանիքը պլանավորելուց հետո, զույգը որոշել է, որ ցանկանում է օգնել և իրենց ներդրումն ունենալ քաղցկեղի հետազոտության մեջ: Նրանք կարծում են, որ գլուխը սափրելն ամենալավ ձևն է հարցի հանդեպ ուշադրություն գրավելու համար: