Ձախողակների մասին պատմող ֆիլմերն ու հեռուստաշոուներն օգնում են մարդկանց հաղթահարել դեպրեսիան, իսկ երջանիկ ավարտով և մոխրոտից արքայադստեր վերածվելու մասին պատմող ֆիլմերը միշտ չեն այդ արդյունքն ունենում. կարծում են գիտնականները:
Այս մասին վկայում է Journal Media Psychology բժշկական ամսագրում լույս տեսած հետազոտությունը:
Ըստ դրա' մարդիկ, ովքեր 5 օր շարունակ ձախողակների մասին պատմող ֆիլմեր են նայել, հետագա 3 օրերի ընթացքում իրենց շատ ավելի ինքնավստահ և մոտիվացված են զգացել: Իսկ «Հեփիենդերը» միշտ չէ, որ այդ արդյունքն են գրանցում:
«Մարդկանց հույս է տալիս խնդրի հաղթահարման գորընթացը, այլ ոչ թե երջանիկ ավարտը»,-կարծում է հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Էբի Փեսթինը։