Samsung-ը հայտարարել է, որ սկսում է ճկուն OLED պանելների զանգվածային թողարկումը և արդեն իսկ Samsung Electronics-ում կարելի է գտնել առաջին փորձաքանակը: Բացի այդ OLED Info պորտալը հայտնում է, որ Samsung-ը մոտ օրերս կներկայացնի իր առաջին ճկուն OLED-հեռախոսը (ամենայն հավանականությամբ դա կլինի Galaxy Note 3 Special-Edition-ը): Հետաքրքրականն այն է, որ Samsung-ը շտապեց հանդես գալ վերոնշյալ հայտարարություններով անմիջապես այն բանից հետո, երբ LG-n հայտարարեց ճկուն OLED էկրանների և սմարթֆոնների զանգվածային թողարկման մասին:Պետք է նշել, սակայն, որ Samsung-ին հաջողվել է տեխնիկապես գերազանցել իր հակառակորդին: Samsung-ի նոր OLED-պանելների հաստությունն ընդամենը 0,12 մմ է, քաշը՝ 5,2 գրամ և այն ունի Full HD հնարավորություն, մինչդեռ LG էկրաններն առաջարկում են ընդամենը 720p:Այս պահի դրությամբ արտադրական հզորությունը թույլ կտա թողարկել ամիսը 8000 ճկուն OLED-պանել, ինչը կազմում է սովորական 5 դույմանոց պանելների 100 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ արտադրության մեկ միլիոներորդ մասը միայն: Թեպետ, նշվում է նաև, որ ճկուն էկրանների արտադրության դեպքում ծանրաբեռնվածությունն առայժմ 100 տոկոսանոց չէ, այսինքն՝ ընկերությունը հետագայում, հավանաբար, կկարողանա նման սարքերի արտադրությունը հասցնել ամիսը մի քանի հարյուր հազարի:
Գոհար Աքելյան