DreamWorks և Warner Bros. ընկերությունները առաջարկել են Օլիվեր Սթոունին զբաղվել Մարտին Լյութեր Քինգի մասին ֆիլմի ստեղծմամբ, գրում է Lenta.ru-ն՝ Variety-ին հղումով:

Ֆիլմի նախագիծը մշակվել է դեռևս 2009-ին: Ֆիլմում կներկայացվի Լյութեր Քինգի կյանքը՝ սկսած նրա քաղաքական կարիերայից մինչև 1968-ին նրա սպանությունը: Սցենարի հեղինակն է Կարիո Սալեմը: Որպես ֆիլմի պրոդյուսեր հանդես կգա Սթիվեն Սփիլբերգը:

Գլխավոր դերը DreamWorks և Warner Bros.-ի նախագծում առաջարկում են Ջեյմի Ֆոքսին, սակայն նկարահանումների սկսման ամսաթվի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: