Ռուսական Мумий Тролль խումբն այս տարի տոնում է իր ստեղծագործական գործունեության 30-ամյակը, ինչի կապակցությամբ որոշել են համերգ տալ եկեղեցում, հայտնում է muz-tv.ru-ն:
Խմբի ելույթը տեղի կունենա «Մշակույթների բախում» ամենամյա փառատոնի շրջանակներում: Համերգը կանցկացվի հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսի մեթոդիստական եկեղեցում:
«Մենք առիթ ենք ունեցել ելույթ ունենալու տարբեր վայրերում՝ ռազմանավերի և առագաստանավերի տախտակամածին, գործող հրաբխի խառնարանում, սակայն եկեղեցում առաջին անգամ ենք ելույթ ունենալու»,- պատմել է խմբի ղեկավար Իլյա Լագուտենկոն: