Աստղագետների միջազգային խումբը տիեզերքում պտտվող միայնակ մոլորակ է հայտնաբերել, գրում է The Independent–ը:
Գիտնականները նշել են, որ առաջին անգամ են նման մոլորակ հայտնաբերում, որը տիեզերական տարածության մեջ «լողում է» առանց արեգակի: Մութ մոլորակը, որը չափսերով 6 անգամ մեծ է Յուպիտերից, ձևավորվել է 12 մլն տարի առաջ և համեմատաբար երիտասարդ մոլորակ է համարվում:
Մոլորակը հայտնաբերվել է Երկրից 80 լուսնային տարի հեռավորության վրա, արձանագրում են աստղագետները՝ վերլուծելով Pan-STARRS 1 աստղադիտակից ստացված տվյալները: