BRAVO.am-ը պատմել է Անուշիկ Ալավերդյանի եւ իր բենդի համերգների մասին Դոհայում: Քաթարի մայրաքաղաքում արդեն երկու ամիս է' բնակվում եւ ելույթ է ունենում հայկական մեկ այլ երաժշտախումբ. R.P.-ն եւ “Hayway” բենդը օտարերկրյա հանդիսատեսին մատուցում են ջազ, բլյուզ եւ սոուլ:)

“Մեզ արդեն անուններով գիտեն… Այստեղ սիրում են, որ համերգի ընթացքում շփվում ես եւ երբեմն թույլ տալիս, որ քեզ ձայնակցեն”,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին' հավելելով, թե յուրաքանչյուր ելույթի ժամանակ չի մոռանում հիշեցնել, որ Հայաստանից է.“Մեզ հաճախ մոտենում են եւ հարցնում, թե որտեղից ենք, մենք էլ հպարտությամբ պատասխանում ենք' “from Armenia”:)”: R.P.-ի խոսքով' սա իր առաջին երկարատեւ ճանապարհորդությունն է, բայց ամուսնու եւ բենդի մյուս անդամների շնորհիվ արդեն իսկ ադապտացվել է օտար երկրի բարքերին.“Սկսել եմ նաեւ ստեղծագործել, ինչը Երեւանում ժամանակի սղության պատճառով չէի հասցնում: Տեղի երաժիշտներն էլ երգեր են նվիրել, որոնցից մեկը շուտով կձայնագրեմ”:

Մանրամասները` այստեղ: