Երգչուհի Ռիհաննան Նոր Զելանդիա կատարած իր այցը անմահացնելու համար աջ ձեռքին մուրճի և հատիչի օգնությամբ նոր դաջվածք է արել:
Արդի դաջվածքները անում են ասեղի օգնությամբ, սակայն Տա Մոկո ավանդական դաջվածքներ անելու համար կիրառում են մուրճ, թանաք և հատիչ:
2 րոպեանոց տեսահոլովակում երևում է, թե ինչպես է Ռիհաննան Արևմտյան Օքլենդում գտվող դաջվածքների սրահում դաջվածք անում իր մատերի և ձեռքի վրա:
Ռիհաննան 3 շոու ներկայացում է ունեցել Օքլենդում իր համաշխարհային Diamonds շրջագայության շրջանակներում: