Թայվանական HTC տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր գոյության ընթացքում ամենաթանկ սմարթֆոնը, որը ստեղծված է HTC One մոդելի հիման վրա։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սմարթֆոնը պատված է 18 կարատանոց ոսկով, իսկ դրա գինը կազմում է 4.400 դոլար։
Ի դեպ, շքեղ նորույթն արտադրվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 5 հատ։ Իսկ ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 4.7 դյույմ անկյունագծով էկրան, 32 գեգաբայթ հիշողություն ու 4 մեգապիքսելանոց տեսախցիկ։
Ոսկեզօծ հեռախոսներից մեկը որպես մրցանակ կտրվի Music of Black Origin 18-րդ մրցույթի անվանակարգերից մեկում հաղթողին։