Հոկտեմբերի 7-ին «Россия» հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է «Ուղիղ եթեր Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդումը: Հաղորդման ժամանակ պատմել, որ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի համար երեխաներին լույս աշխարհ է բերել Կազանի բնակչուհի Ելենա Շիրինինան: Ելենան կիսվել է, թե իրականում ինչ է նշանակում լինել փոխնակ մայր: Նա խոստովանեց, որ գիտեր, թե ում երեխաներին է պահում սրտի տակ, չնայած այդ տեղեկատվությունը նրանից երկար ժամանակ թաքցնում էին:
Սակայն հաղորդման ավարտից ընդամենը մի քանի ժամ անց «Бизнес Online» հրատարակչությունը հրատարակել է տեղեկատվություն այն մասին, որ Ելենա Շիրինինան չի հանդիսանում աստղային զույգի երեխաների փոխնակ մայրը:
Շիրինան պատմեց, որ իրականում եղել է փոխնակ մայր 2009 թվականին և նրան կանչել են հաղորդման, որպեսզի նա կիսվի իր փորձով: Բայց արդյունքում իրավիճակը այլ կերպ է ցուցադրվել: Ելենան պաշտոնապես հայտարարեց հրատարակչությանը, որ չի հանդիսանում Օրիմադոննայի երկվորյակների փոխնակ մայրը:
Նշենք, որ այդ տեղեկատվության ճշգրտության մեջ սկսեցին կասկածել սոցիալական կայքերի օգտատերերը: Նրանք հայտնաբերել են Ելենայի լուսանկարմները, որոնք արվել են սեպտեմբերին: Այնտեղ «փոխնակ մայրը» հղի կնոջ տպավորություն չէր թողնում:
Դառնում է, որ աստղային զույգի իրական փոխնակ մայրը մնում է գաղտնի: