Լիվերպուլյան տունը, որտեղ մանուկ ժամանակ ապրել է աշխարհահռչակ Beatles խմբի նախկին անդամներից մեկը՝ Ջոն Լենոնը, աճուրդի կհանվի հոկտեմբերի 29-ին:

Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Նյուքասլ ռոուդ փողոցում գտնվող համար 9-ը տունը կառուցված է կարմիր աղյուսից, ունի 2 հյուրասենյակ, մեծ խոհանոց և ևս 3 սենյակ։ Տան մեկնարկային գինը 180 հազար եվրո է։

Աճուրդի կազմակերպիչները վստահ են, որ դրա նախկին բնակչի համաշխարհային համբավի շնորհիվ անշարժ գույքը շատ ավելի բարձր գնով կվաճառվի։

Ընդհանուր առմամբ՝ Լենոնն այս տանն ապրել է 5 տարի՝ մինչ 1946թ.-ը։