168.am-ը գրում է.

 

Որոշ մասնագիտություններ թույլ են տալիս յուրահատուկ կենսափորձ ձեռք բերել կամ այն ձեռք բերել ավելի արագ ու «խտացված» կարգով: Առանձնացվել են այն հինգ մասնագիտությունները, որոնք կյանքի ընթացքում պետք է փորձի յուրաքանչյուրը.

 

1.Մատուցողներ. սրանք առանձնահատուկ մարդիկ են: Նրանք ամեն օր շփվում են տարբեր անձանց հետ, ընդ որում' նրանց հիմնականում հանդիպում են, երբ վերջիններս քաղցած են, այսինքն' այն պահին, երբ գրգռված են կամ խոցելի: Մատուցող աշխատելով' անձը հասկանում է, թե ինչ է նշանակում սպասարկել մարդկանց եւ շատ արագ սկսում է հասկանալ բացարձակապես անծանոթների բնավորության գծերն ու տրամադրությունները: Մատուցող աշխատելը կիրառական հոգեբանության հրաշալի կուրս է :

 

2.Դաստիարակ, դայակ կամ ծնող (այո, դա եւս կարելի է համարել «մասնագիտություն»). ինչ-որ բան, որը թույլ է տալու մշտապես հետեւել 4 -12 տարեկան երեխաների: Սա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի դուք ձեզ հասուն մարդ զգաք, ինչը շատ կարեւոր աշխարհընկալում է: Երկրորդ, որպեսզի ավելի շատ իմանաք երեխաների եւ շրջակա աշխարհի հետ նրանց հարաբերությունների մասին:

 

3. Տեխնիկական աջակցություն. գրեթե յուրաքանչյուրը կյանքում թեկուզ մեկ անգամ առնչվել է տեխնիկական աջակցության հետ' լինի դա բջջային օպերատոր, թե լարային ինտերնետի պրովայդեր: Աջակցության ծառայությունում աշխատանքը բացառիկ է նրանվ, որ դուք մշտապես շփվում եք անձանց հետ, որոնք փորձում են բացատրել ինչ-որ բան, որը չեն հասկանում կամ չեն կարողանում ճիշտ բացատրել' երեւույթը չպատկերացնելու պառճառով: Եւ այս դեպքում տեխնիկական աջակցություն իարկանացնողը պետք է ոչ միայն նրանց հասկանա, այլ բացատրի այնպես, որ նրանք հասկանան: Սա շփման հրաշալի դպրոց է, սակայն համարվում է ծանր աշխատանք, եւ խորհուրդ չի տրվում երկար աշխատել, եթե առանձնահատուկ հակում չկա դրա նկատմամբ:

 

4.Ինչ-որ բան, որը իշխանություն է տալիս մյուսների նկատմամբ. աշխարհում յուրաքանչյուրը պետք է այնպիսի պաշտոն կամ աշխատանք ունենա, որի դեպքում նրա ենթակայությամբ որոշ, թեկուզ մի քանի անձինք կան: Թեկուզ միայն նրա համար, որպեսզի մտնի «բոսի» կաշվի մեջ եւ հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ դերը: Սակայն գլխավորը հասկանալն է, թե ինչպիսին է մարդը դառնում, երբ իշխանություն է ունենում, անգամ' ոչ մեծ: Իշխանություն ստացած անձինք բավականին արագ են ցույց տալիս իրենց բնույթը' լինի դա ստոր, ազնիվ, վախկոտ թե ոչ ողջամիտ:

 

5. Ոչ մտավոր աշխատանք. յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ ժամանակով աշխատի որպես դռնապան, ամանեղեն լվացող կամ նման այլ բան: Այսինքն, այնպիսի աշխատանք կատարի, որը մտավոր ունակություններ եւ առանձնապես մտավոր ջանքեր չի պահանջում: Դա հարկավոր է, որպեսզի մարդ սովորի սշխատել: Ուղղակի աշխատել: Այսինքն, ստանալ առաջադեմ մարդկության կողմից գրեթե մոռացված ունակություն: Ախարհում շատ են մարդիկ, ովքեր պարզապես դա չեն կարողանում եւ' ափսոս. միգուցե դա նրանց հնարավորություն կտար հարգել այն անձանց, ովքեր աշխատում են ձեռքերով: