20-րդ դարի լավագույն ֆիզիկոս համարվող Ալբերտ Էյնշտեյնի բացառիկ հանճարը պայմանավորված է նրանով, որ գիտնականի ուղեղի աջ և ձախ կիսագնդերը արտասովոր կերպով են կապված եղել միմյանց։ Ինչպես նշում է The Telegraph-ը, նման եզրակացության են հանգել չին հետազոտողները՝ իրենց վերջին ուսումնասիրության արդյունքում։
Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի բաժնի աշխատող Վիվի Մենն ուսումնասիրության շրջանակներում կիրառել է նոր մեթոդ, որը հնարավորություն է տվել ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Էյնշտեյնի ուղեղի 2 կիսագնդերն իրար կապող «թելիկները»։
Այնուհետև մասնագետները համեմատել են Էյնշտեյնի ուղեղի կիսագնդերի «կապվածության» տվյալները 15 տղամարդու ուղեղների տվյալների հետ։
Արդյունքում պարզվել է, որ տաղանդավոր ֆիզիկոսի ուղեղի 2 կիսագնդերը որոշակի հատվածում շատ սերտ են կապված եղել՝ ի տարբերություն մյուսների։
Ուսումնասիրության ընթացքում Մենն օգտագործել է Էյնշտեյնի ուղեղի՝ 2012թ. հրապարակված բարձր կետայնությամբ լուսանկարները։