Կազանում կարողացել են պատրաստել աշխարհում ամենաերկար խորովածը, որի երկարությունը կազմում է 180 մետր, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Euro-Asia Expo-2013 ցուցահանդեսի շրջանակներում միջոցառման մասնակիցները հույս են ունեցել, որ իրենց ձեռքբերումը կգրանցվի Ռուսաստանի ռեկորդների գրքում և Գինեսի Ռեկորդների գրքում: Իսկ խորովածը կփոխանցեն Թաթարստանի Նուրլաթյան շրջանի մանկատան սաներին:
Խորովածի պատրաստմանը մասնակցել է մոտ 200 մարդ: Պատրաստման համար օգտագործվել է 200 կգ միս և 500 կգ ածուխ:
Բացի այդ, գլխավոր խոհարարը ստիպված է եղել միսը նախապատրաստել միջոցառումից մեկ օր առաջ: