Տնտղելով երգչուհի Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը մենք եկանք եզրակացության, որ նրա ընտյալն է երաժիշտ, dj, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանը: Վերջին շրջանում Շանթն ու Հասմիկը բավականին շատ ժամանակ են միասին անցկացրել' այցելել են Հայաստանի տեսարժան վայրերը: Շանթի էջում հայտնաբերեցինք նույնիսկ մի տեսագրություն, որտեղ Հասմիկը երգում է հայկական եկեղեցիներից մեկում:
Չանթ Կիրմիզյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 13-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում: Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում եւ եւ մեծացել որպես երաժիշտ: Նա շատ արագ է զարգացրել իր մեջ եղած երաժշտին, ինչպես նաեւ ձեռք է բերել այլ տաղանդներ: Շանթը իր գործունեությունը սկսել է դպրոցում խումբ կազմելով եւ տարբեր երաժշտական գործիքներ նվագելով, ինչպես նաեւ մասնակցել է դպրոցի երգչախմբին: 90-ականներին, երբ Շանթը 8 տարեկան էր, էլէկտրոնիկ երաժշտությունը շատ զարգացած էր եւ հենց դա էլ գրավել է նրան: Այդ ժամանակից ի վեր նա նվագում է հիանալի էլէկտրոնիկ երաժշտություն: Երաժշտական տարբեր ոգեշնչումներով, նա ստեղծել է հատուկ էֆեկտներով երաժշտություն, համադրելով էթնիկ հայ երաժշտությունը այլ էլէկտրոնիկ երաժշտության հետ: Հիմնականում ստեղծագործում է տրանս, տեխնո, պրոգրեսիվ երաժշտություն:
Վերջերս Հասմիկը, Շանթը եւ ԴեռՀովան Երեւանի ակումբներից մեկում հանդես են եկել համատեղ ծրագրով: Ի դեպ, Շանթը Հասմիկի Ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԴեռՀովան իրենց քավորն է:

 

 

Լուսանկարները՝ այստեղ: