Միացյալ Նահանգներում Ռեգի Թեուս անունով քաղաքացին բանկի սխալի պատճառով տրիլիոնատեր է դարձել։
Երբ ամերիկացին հայտնաբերել է, որ հարուստ է դարձել, որոշել է հեշտացնել իր համերկրացիների կյանքը և առաջարկել է մարել պետական պարտքը, գրում է Daily Mail-ը:
Ի դժբախտություն ԱՄՆ-ի՝ բանկը գիտակցել է իր սխալը, և շուտով հետ վերցրել 4,000,000,000,000 դոլարը՝ տապալելով հեշտությամբ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու հույսերը:
«Ես շատ զարմացա, երբ հաշիվս ստուգեցի և այդքան փող տեսա: Մինչ այդ երբեք տրիլիոն չէր եղել»,- ասել է Թեուսը:
Բանկը խնդրել է հաճախորդին չբացահայտել իրենց: