Վերջին շրջանում շատ է խոսվում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի առողջական խնդիրների մասին։ Պատճառը՝ համացանցում հայտնված նրա հարցազրույցներից մեկն էր, որտեղ Դինան խոսել էր իր հիվանդության մասին։ Ինչ հիվանդություն էր և ինչպես է հիմա հաղորդավարուհու առողջությունը՝պարզեցինք հենց իրենից։
«Ինձ մոտ առողջական խնդիրներ եղել են երտասարդ տարիքում և շատ լուրջ: Երիտասարդ էի բավականին ու աղջիկս ընդամենը 5 ամսեկան էր։ Ընտանիքիս քայքայումից հետո սկսվեց առողջական խնդիրներ ու բժիշկները հենց առաջնահերթ կապեցին իմ բաժանման հետ՝ ու սկսվեց պայքար կյանքի ու մահվան դեմ»։
«2 տարի շարունակ ծնունդս նշեցին հիվանդանոցում, բարդ վիրահատությունից հետո բժիշկների անփութության պատճառով սկսվեցին խնդիրներ ու այլևս հույս չկար ինձ ոտքի կանգնելու, ինձ փրկեց աղջիկս, որ շատ փոքր էր: Ես Աստծուց խնդրում էի մի բան երեխաս անմայր չմեծանա»։
«Ես ունեմ անելիք, ասելիք ու արդեն հիվանդանոցից տուն եկա այլևս անհույս, ինձ փրկեց Աստծո հանդեպ հավատս և մամայիս ընկերուհու հատուկ պատրաստած դեղը։ Արդեն անցել է 10-յակ տարիներ: Ես ամեն անգամ նրա համար էլ եմ մոմ վառում, ինձ երկրորդ կյանք տալու համար»:
«Իսկ երազս ինձ ավելի հույս տվեց: Ես վախենում եմ բժիշկներից, հիվանդանոցի հոտից շնչահեղձ եմ լինում, ճնշված եմ ու երևի արդեն երկար ժամանակ փորձում եմ չլինել հիվանդանոցներում: Ներողություն եմ խնդրում գլոբալ ասելու համար, բայց մենք իսկապես ունենք հիպոկրատի երդվյալներ, որ բժշկելով կյանքեր են երկարացնում: Ես ուզում եմ վերջաբան ասել, որ դա կյանքիս ամենավատ տարիներն են եղել, որ ինձ վերածնունդ են տեվլ նաև, ես շատ լավ եմ, առողջ, մոռացել եմ ամեն վատ օրվա մասին, մեծացնում եմ աղջկաս, որ արդեն դառնում է 19 տարեկան, թատերական ինստիտուտի ուսանողուհի է, աշխատում եմ ու վայելում եմ կյանքիս ամեն վայրկյանը»: