1. Մազերի նորաոճ գույնը հավասար և բնական երանգներն են. մոռացեք մազերի մասնակի գունաթափման և տարբեր գույների համադրման մասին:

2. Ժամանակակից և շքեղ ամենօրյա կոմպլեկտը հետևյալն է' պարզ վերարկու, մատիտ-կիսաշրջազգեստ, բարձրակրունկ կոշիկներ:

3. Զարդերով և նախշերով մատնահարդարումը վատ նշան է: Այն, ինչ անվանում են «եղունգների դիզայն», բացարձակ նորաձև չէ և անճաշակ է:

4. Ջինսը պետք է լինի հարթ և շտկող: Այն պետք է գեղեցկացնի կառուցվածքը, ձեզ սլացիկ դարձնի, իսկ ոտքերը երկարացնի: Մոռացեք փայլերով ու ժանյակներով ջինսերի մասին:

5. Մանուշակագույնի հետ լավ են համադրվում կանաչը, սառը վարդագույնը, բեժը, մոխրագույնն ու անգամ կարմիրը:

6. Տոպերն ու վերնաշապիկները պետք է լինեն ամուր: Դրանք կարող են բաց լինել, բայց գործվածքը չպետք է լինի այնպիսին, որ մերկացնի ձեր մարմինը:

7. Եթե դուք լայն կոնքեր ունեք, ձեզ կսազեն լայն տաբատն ու մատիտ-կիսաշրջազգեստը:

8. Մի օգտագործեք նույն կոմպլեկտի մեջ մի քանի ծաղկավոր պրինտ, օրինակ կիսաշրջազգեստին և վերնաշապիկին:

9. Դասական ընտրելիս գնեք իդեալական չափսի իրեր. դասականը պետք է կատարյալ լինի:

10. Կիսաթափանցիկ հագուստը վուլգար է և տգեղացնում է մարմինը: Բայց եթե շատ եք սիրում կիսաթափանցիկ իրեր, անհրաժեշտ է դրանք համադրել ժակետի հետ, որպեսզի մի-փոքր ծածկեք մարմինը:

11. Մորթե հագուստը չպետք է խառնվի մազերի հետ:

12. Երեկոյան կերպարի համար հագուստի մեջ պետք է մի բան փայլի. կամ զգեստը, կամ աքսեսուարները:

13. Տափակ կոշիկը տնային տնտեսուհիների և օլիգարխների նշանն է: Եթե երկու տեսակից ոչ մեկին չեք պատկանում, ընտրեք բարձրակրունկ կոշիկներ:

14. Թմբլիկ աղջիկները չպետք է կրեն ցածր գոտկատեսով տաբատներ. դրանք տեսողականորեն կարճեցնում են կազմվածքը:

15. Եթե տոնական տեսք պիտի ունենք, մի ընտրեք մեծ պայուսակ, որքան էլ այն սազի ձեր կերպարի հետ: Ընտրեք կլատչ:

 

Հեղինակ` Mari Love