1. Թույլ մի տուր ոչ մեկին երբևէ ստիպել քեզ զգալ, որ արժանի չես նրան, ինչ ուզում ես:

Հիթ Լեջեր

2. Նրանք սովորեցրել են ինձ գնահատել հավատարմությունն ու երբեք չմոռանալ նրանց, ում սիրում ես:

Հաչիկո

3. Մենք անում ենք այն աշխատանքը, որ ատում ենք, որպեսզի գնենք այն իրերը, որ մեզ պետք չեն:

Մարտական ակումբ

4. Ես միշտ հետաձգել եմ անձնական կյանքս, բայց մտածել անգամ չէի կարող, որ այդ «հետո»-ն, գուցե, կարող է այդպես էլ չգալ:

Երկնքի ու երկրի միջև

5. -Իսկ կյանքը մի՞շտ է սենց վատը, թե՞ միայն մանուկ հասակում:

-Միշտ:

Լեոն

6. –Ես խելագարվել եմ:

-Վախենամ, թե այո: Լրիվ գժվել ես, բայց քեզ գաղտնիք բացեմ' խենթերն ամենախելացին են:

Ալիսան հրաշքների աշխարհում

7. Դժվար է ոչ թե որոշում կայացնելը, այլ դրա հետևանքները տանելը:

Օրինապաշտ քաղաքացին

8. Մի գործիր բոլոր խելացիների դասական սխալը. մի մտածիր, որ քեզնից խելացի մարդ չկա:

Մթության շրջաններ

9. Եթե մարդն իսկապես զղջում է իր մեղքերի համար, նա կարող է վերադառնալ այն ժամանակը, երբ նա երջանիկ էր զգում և մնալ այնտեղ ընդմիշտ: Գուցե դա է դրախտը:

Կանաչ մղոն

10. –Դու կամ խենթ ես կամ հանճար:

-Դրանք նույն երևույթի երկու ծայրահեղություններն են:

Կարիբյան ծովի ծովահենները

11. Մարդը երկու կողմ ունի' լավ ու վատ, անցյալ ու ապագա: Սիրած մարդու մեջ պետք է ընդունել երկու կողմն էլ:

Տուրիստ

12. Երբեմն ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան բացել բերանն ու ապացուցել դա:

Գերբնականը

13. Եթե չգիտես, թե ինչ ես ուզում, կմահանաս այն բաների մեջ, ինչ չէիր ուզում:

Մարտական ակումբ

14. Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն պահերի որակով, երբ երջանկությունից շունչդ կտրվել է:

Հիթչի մեթոդ

15. Իմ սկզբունքները շատ պարզ են'

Ուզում ես նիհարել' քիչ կեր:

Ուզում ես աշխատել' հետույքդ բարձրացրու ու աշխատիր:

Ուզում ես երջանիկ լինել' գտիր նրան, ով քեզ դուր է գալիս և բաց մի թող նրան:

Ընկերական սեքս

16. Ես ժամանակ չունեմ: Ժամանակ չունեմ անհանգստանալու, թե ինչպես է դա տեղի ունեցել: Եղավ, ուրեմն եղավ:

Ժամանակ

17. Խենթ է նա, ով չկարողանալով կառավարել իրեն, ուզում է կառավարել մյուսներին:

Ջոկեր

18. Յուրաքանչյուրն իր դժոխքն ունի, և դա պարտադիր կրակ ու մազութ չի: Մեր դժոխքը դատարկ կյանքն է:

Ու՞ր են տանում երազանքները

19. Վախը մեզ գերի է դարձնում, իսկ հույսը տալիս է ազատություն:

Փախուստ Շոուշենկից


Հեղինակ` Mari Love