Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման Twitter-ի իր էջում հայտարարել է, որ հազվադեպ կթարմացնի իր էջը՝ պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման պատճառով, գրում է РИА Новости-ն։

«Կառավարության ֆինանսավորման վերաբերյալ օրենքն ընդունելու Կոնգրեսի անկարողության պատճառով նոր գրառումներն այս էջում սահմանափակ կլինեն»,- գրել է Միշել Օբաման, ով ավելի քան 500 հազ. հետևորդ ունի։

Միշել Օբամայի Twitter-ը վարում է մամուլի ծառայությունը՝ բացառությամբ որոշ գրառումների, որոնց հեղինակը հենց առաջին տիկինն է։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որին ավելի քան 37 մլն մարդ է կարդում, ակտիվորեն թարմացնում է իր էջը՝ թողնելով այնտեղ տասնյակ գրառումներ։ Օբաման քննադատել է Կոնգրեսը և գովազդել առողջապահության բարեփոխումը, որը հայտնի է Obamacare անունով։