Faces of Facebook առցանց հավելվածը սքանավորել է աշխարհի խոշորագույն սոցկայքի բոլոր 1.15 մլրդ օգտատերերի անձնական էջի լուսանկարները՝ կազմելով մեկ ընդհանուր ալբոմ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ շարժանկարում ներառված են աշխարհի բոլոր անկյուններում բնակվող օգտատերերի լուսանկարները՝ առանց բացառության։ Յուրաքանչյուր լուսանկար ավելացվել է՝ ըստ ժամանակագրական կարգի՝ հաշվի առնելով, թե տվյալ օգտատերը երբ է միացել Facebook-ին։ Եվ եթե օգտատերն իր էջը միացնի հավելվածին, ապա կգտնի իրեն շարժանկարում։ Դրա համար անհրաժեշտ է շարժանկարի վերին աջ անկյունում գտնվող առաջին նշանը սեղմել ու հետևել ցուցումներին։ Շարժանկարի հեղինակն է Մայամիում բնակվող կրեատիվ տեխնոլոգ Նատալի Ռոխասը։