ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում ուշագրավ մի դեպք է տեղի ունեցել բաբուն տեսակի կապիկի ու հեռուստահաղորդավարուհու միջև։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Fox 40 հեռուստաալիքի հաղորդավարուհի Սաբրինա Ռոդրիգեսը ռեպորտաժ է պատրաստել Մայքի մականունով կապիկի մասին, սակայն կենդանին, Սաբրինային ձեռքով բարևելուց հետո, մոտեցել ու անկաշկանդ ձեռքը դրել է աղջկա կրծքին՝ հրաժարվելով այն հետ տանել։ Արդյունքում հաղորդավարուհին ստիպված է եղել շարունակել խոսել՝ հանդուրժելով իրեն «ձեռ գցող» կապիկին։

«Ռեպորտաժը միտված էր ցույց տալ, թե որքան շփվող ու անմիջական կենդանիներ են բաբունները, սակայն պետք է ասեմ, որ Մայքին չափից ավելի շփվող ու անկաշկանդ էր, ինչը ես չէի սպասում»,-պատմել է 29-ամյա հաղորդավարուհին։